ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 26, 24News
Հյուսիսային Մակեդոնիան սեպտեմբերի 1-ից երկրի կառավարության որոշմամբ հայտարարում է Էներգետիկ ճգնաժամի իրադրություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդում է PTPC հեռուստաալիքը:
Նրա տվյալներով՝ ջերմապահովման հետ կապված ճգնաժամը վերաբերում է երկրի մայրաքաղաք Սկոպիեին, մինչդեռ էներգասպասարկման հետ կապված ճգնաժամը վերաբերում էր երկրի ողջ տարածքին:
«Ջերմապահովման վերաբերյալ որոշումը կապված է ջերմային Էներգիայի անբավարարության, վառելիքի այլընտրանքային տեսակների օգտագործման հնարավորությունների եւ ջերմային էներգիայի շուկայի իրադրության հետ: Էներգամատակարարման վերաբերյալ որոշումն ընդունվել է՝ նկատի ունենալով էլեկտրականության անբավարարությունը եւ էլեկտրաԷներգետիկական շուկայի իրադրությունը»,-հեռուստաալիքը մեջբերում է Հյուսիսային Մակեդոնիայի կառավարության հաղորդագրությունը:
«Ճգնաժամային իրադրության ռեժիմը ջերմային եւ Էլեկտրական էներգիայի մատակարարման ոլորտում կտեւի դրա սահմանումից հետո 30 օր»,-նշվում է Մակեդոնիայի կառավարության հաղորդագրության մեջ, տեղեկացրել է «Ինտերֆաքս»-ը:
--00—ԶՀ