Սյունիքի մարզպետն այցելել է Բերձորից ու Աղավնոյից տեղափոխված քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1, 24News

․

Բերձորից ու Աղավնոյից Սյունիք տեղափոխված բնակիչների տներ շրջայցին միացել է նաև Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։

Նա այցելել է Քարահունջում հաստատված ընտանիքներին, զրուցել նրանց հետ, հետաքրքրվել կեցության պայմաններով ու լսել խնդիրների մասին։

Մարզպետարանի աշխատակիցներն սկսել են արձագանքել մինչ այս գրանցած խնդիրներին․ Գորիս է հասցվել անհրաժեշտ կենցաղային տեխնիկա ու ըստ անհրաժեշտության հատկացվել ընտանիքներին։

«Գործընթացը կշարունակվի»,-հայտնում են մարզպետարանից։

--00--ԱՀ