ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 9, 24News
«ՖիզԳորոդոկ Երևան»-ը ֆեյսբուքյան էջում հայտնում է. «Բերման են ենթարկել բնակիչ Կարեն Ամիրխանյանին՝ մեզ անհասկանալի պատճառներով, երբ Կարենը քայլում էր բակում։ Կարմիր բերետավոր ոստիկանները թաղամասի բնակիչներին են հետապնդում ու առևանգում: ՀՀ ոստիկանություն, ի՞նչ հիմքով է իրականացվում քաղաքացիների առևանգումը»:
Մինչ այդ, «ՖիզԳորոդոկ Երևան»-ը մեկ այլ հայտարարություն էր տարածել. «Անհասկանալի հանգմանքներում, 5 ամիս դադարից հետո վերսկսելով շինարարական աշխատանքները՝ Ռատկո ՍՊԸ-ն ամենօրյա ռեժիմով խոչընդոտում է երթևեկությունը ՖիզԳորոդոկում՝ կիսով չափ փակելով թաղամաս մտնող միակ ճանապարհը և ստեղծելով վթարային իրավիճակ:
Առավոտից քաղաքացիների ահազանգով թաղամասում են գտնվում Պարեկային ծառայության ոստիկանները:
Երևանի քաղաքապետարան, Աջափնյակ վարչական շրջան, բնակիչների անվտանգությունը ոտնահարվում է այս շինարարության պատճառով, որի իրականացման ուղղակի պատասխանատուները գտնվում են ձեր հարկի տակ:
Հուշարձան-թաղամասը շարունակում է մնալ բացառապես քաղաքացիների հոգածության ներքո՝ չարժանանալով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն պատշաճ ուշադրությանն ու խնամքին»:
--00—ԻԴ