Փաշինյանը ԲՏԱ փոխնախարարին գործուղել է Փարիզ. նա կմասնակցի միջազգային տիեզերագնացության համաժողովին

ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News

default (2).jpg



ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Ավետ Պողոսյանը, նույն նախարարության շուկայի զարգացման վարչության շուկայի հետազոտության բաժնի պետ Արարատ Սահակյանը, նույն նախարարության շուկայի զարգացման վարչության առեւտրի խթանման բաժնի գլխավոր մասնագետ Տաթեւիկ  Սողոմոնյանը գործուղվել են Ֆրանսիա:

Ավետ Պողոսյանը գործուղվում է սեպտեմբերի 20-22-ին, Արարատ Սահակյանը՝ սեպտեմբերի 17-23-ին, իսկ Տաթեւիկ Սողոմոնյանը՝ սեպտեմբերի 18-22-ին:

Նրանք Փարիզում կմասնակցեն 73-րդ միջազգային տիեզերագնացության համաժողովին:

--00—ԶՀ