ԵՐԵՎԱՆ, ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 16, 24News
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, գրառում է արել ֆեյսբուքյան էջում․
«Երեկ մեր հայրենակիցների մի խումբ ցանկություն է հայտնել հանդիպելու Ռոբերտ Քոչարյանի հետ:
Ինչպես երեկ գրասենյակ եկած քաղաքացիներին խոստացել էի, տեղեկացնում եմ, որ հանդիպումը տեղի կունենա երկուշաբթի, ժամը 13:00-ին Կինո Մոսկվայի կարմիր դահլիճում:
Հիշեցնենք, որ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին հաջորդած ցույցի ժամանակ ցուցարարները շարժվել են դեպի Ռոբերտ Քոչարյանի գրասենյակ՝ հանդիպելու նրա հետ, սակայն, ՀՀ երկրորդ նախագահը տեղում չի եղել։
--00—ԼՄ