ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 3, 24News
Ադրբեջանը հանիբալիզմ է քարոզում հայերի նկատմամբ, իսկ Փաշինյանը մեզ նախապատրաստում է խաղաղության: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց Արցախի նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը։
Մելիքյանի համոզմամբ, Ադրբեջանը տեսանյութերով փորձում է մեզ հոգեբանորեն ճնշել, որպեսզի այլևս չդիմադրենք և հանգիստ կարողանա պարտադրել իր կամքը։
Նախկին նախարարի կարծիքով, ժողովուրդն արդեն վաղուց լցված է վրեժով, բայց քաղաքական վերնախավը բոլորովին այլ ճանապարհով է ընթանում։
Ըստ նրա՝ ընդհանուր առմամբ, մեր քաղաքական վերնախավերը ճիշտ չեն ընկալում պետության առջև ծառացած մարտահրավերները։
--00—ԱՊ