ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Ղրղզստանի պաշտպանության նախարարությունը որոշել է չեղարկել ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հետ «Անխորտակելի եղբայրություն-2022» հրամանատարաշտաբային զորավարժությունները, որը պետք է կայանար հոկտեմբերին: գրում են ղրղզական ԶԼՄ-ները:
Զորավարժությունները պետք է անցկացվեին Իսիկ-Կուլի շրջանի Բալիկչի քաղաքում հոկտեմբերի 10-14-ը։ Դիտորդներ էին հրավիրվել Ուզբեկստանից, Սերբիայից, Սիրիայից, Թուրքմենստանից և Մոնղոլիայից։ Զորավարժությունների շրջանակում նախատեսվում էր մշակել հրադադարի ռեժիմի ապահովումը։
Զորավարժությունների չեղարկման պատճառը չի նշվում։
--00—ԼՄ