ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 10, 24News
Պրահայի գործընթացը ՀՀ-ին ներքաշելու է նոր պատերազմի մեջ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց ՀՀԿ խորհրդի անդամ Լևոն Նազարյանը։
Նազարյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունը դավաճանական քաղաքականություն է իրականացնում՝ սպասարկելով մեր թշնամիների շահերը։
Նրա կարծիքով, Նիկոլ Փաշինյանը պետությանը տանում է կապիտուլյացիայի և ձեռքերը լվանում է Արցախից։
Ըստ նրա՝ անհրաժեշտ է հեռացնել Փաշինյանին, ժամանակ շահել՝ փորձելով արդիականացնել բանակն ու ազգանպաստ դիրքերից պաշտպանել ՀՀ-ի շահերը։
--00—ԱՊ