ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20, 24News
ԵՄ Դիտորդական առաքելություն տեղակայելու որոշումից երկու օր անց ԵԱՀԿ-ն որոշել է կարիքների գնահատման առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանամերձ շրջաններում, ֆեյսբուքում գրել է ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ջոնաթան Լաքոթը.
«Այս որոշումը ցույց է տալիս Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Քեթրին Կոլոննայի քայլերի արդյունավետությունը՝ հայկական տարածքում Ադրբեջանի զինված հարձակումներից հետո։
ԵԱՀԿ-ի այս առաքելության տեղակայումը լրացուցիչ ներդրում կունենա Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության հարգման գործում»,-գրել է նա:
--00—ԶՀ