ԵՐԵՎԱՆ, ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25, 24News
Առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստին մասնակցելու նպատակով՝ 2022 թվականի հոկտեմբերի 27-29-ը Հայաստանից Լիտվայի Հանրապետություն (Վիլնյուս) կգործուղվի պատվիրակություն։
Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետը։
Պատվիրակության կազմում են Անահիտ Ավանեսյանը, Գևորգ Մանթաշյանը, Արթուր Մարտիրոսյանը, Ռուբեն Սարգսյանը, Ռաֆայել Գևորգյանը, Արա Մարգարյանը, Արմեն Մելքոնյանը, Լիլիթ Սարոյանը, Ահարոն Բարսեղյանը, Սամվել Խարազյանը։
--00--ԱՀ