ԵՐԵՎԱՆ, ՆՈՅԵՄԲԵՐԻ 21, 24News
Վերջին ժամանակներում հայ-իրանական առևտրատնտեսական հարաբերություննեը խորանում են տարբեր ուղղություններով, ինչի մասին է վկայում նաև պաշտոնական վիճակագրությունը․ այս տարվա առաջին 9 ամսում Հայաստանի և Իրանի միջև առևտրաշրջանառությունն աճել է ավելի քան 45 տոկոսով, Հայաստանից Իրան արտահանումն աճել է 83.2 տոկոսով` կազմելով 84 մլն 648.0 հազար դոլար, իսկ Իրանից ներմուծումը՝ 39.2 տոկոսով: Իրանում Հայաստանի առևտրային կցորդ, իրանագետ Վարդան Կոստանյանը «Արմենպրես»-ի հետ զրույցում նշել է, որ վերջին մեկ տարվա ընթացքում 100-ից ավելի ընկերությունների հետ է հանդիպել Իրանում և ներկայացրել Կառավարության այն տնտեսական քաղաքականությունը, որը կարող է շահավետ լինել իրանցի գործարարների համար Հայաստանում ներդրում կատարելու համար:
Հոդվածն այն մասին է, թե որքանով է կարևոր տարբեր երկրներում առևտրային կցորդներ ունենալը, և թե ինչպես կարող է ճիշտ ընտրված մասնագետը նպաստել երկրի տնտեսության զարգացմանը։
--00—ԶՀ