ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8, 24News
Ապամոնտաժման հերթը հասավ պատմության թանգարանի շենքից կառչած կրպակին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Բացառություններ չկան. քաղաքի տեսքն աղճատող ամեն ինչ նույն վերջն է ունենալու»,-գրել է նա՝ կից հրապարակելով նաև լուսանկարներ Հանրապետության հրապարակից, որտեղ այսօր ապամոնտաժվել է սուրճի կրպակը:
--00—ՅՄ