ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19, 24News
Արեւմուտքի համար ադրբեջանական խավիարն ու գազն Արցախի ժողովրդից կարեւոր են։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը։
«Ադրբեջանը Լաչինի հումանիտար միջանցք է փակում, իսկ ԵՄ-ն սրանց «վստահելի գործընկեր» է համարում։
Արեւմուտքն Ադրբեջանի հետ «խաղեր» է տալիս, ու՞ր եք բա այ նատօասերներ։
Հիմա ո՞վ է թուրքի դաշնակիցը։
Բա դատապարտեք, թե՞ նախընտրում եք «թուրքի շան» կարգավիճակը»։
--00—ՅՄ