ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 21, 24News
Ներկայիս Թուրքիայի հարավ-արևելյան Վան նահանգի Թուշբա (Տուշպա) շրջանում գրանցվել է 3.9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ։ Այս մասին տեղեկանում ենք Ermenihaber.am-ից։
Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժն արձանագրվել է դեկտեմբերի 20-ին՝ ժամը 19։44-ի սահմաններում։
Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 7 կմ խորության վրա։
Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։
Թուրքիայի Բողազիչի համալսարանի Քանդիլի դիտակայանի երկրաշարժերի ուսումնասիրության ինստիտուտի գնահատմամբ՝ երկրաշարժը եղել է 4 բալ։
--00—ՅՄ