ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 14, 24News
Լաչինի միջանցքով հաղորդակցությունն ավելի քան մեկ ամիս է՝ արգելափակված է: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը:
«Ամեն օր առևտրային փոխադրումներն ու մարդասիրական օգնությունը չեն կարողանում ազատ հասնել Լեռնային Ղարաբաղ: Մեծանում է հումանիտար ճգնաժամի հավանականությունը։ Միջանցքով ազատ տեղաշարժը պետք է վերականգնվի»,- նշել է Փաուերը։
--00—ԼՄ