ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 17, 24News
Թբիլիսիի քաղաքային դատարանում Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի ընթացող դատավարության ժամանակ հեռավար կարգով ներկա գտնվող ամերիկացի վնասվածքաբան-օրթոպեդ վիրաբույժ Ջեյմս Կոբը նշել է, որ Սաակաշվիլիին մի քանի վիրահատություն է անհրաժեշտ, հակառակ դեպքում նա չի կարողանա շարժվել։ Այս մասին հայտնում է aliq.ge-ն։
Կոբի խոսքով, Սաակաշվիլիի մոտ առկա են հետևյալ ախտորոշումները.
ձախ ուսի հոդի արթրիտ,
ձախ ազդրային հոդի արթրիտ,
պարանոցի հատվածում գտնվող միջողնային սկավառակի վնասվածք և ռադիկուլոպաթիա,
ողնաշարի ստենոզ, որի հիման վրա ճնշում կա ողնուղեղի նյարդերի վրա.
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ