ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 20, 24News
Կովկասի մահմեդականների և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալլահշուքյուր Փաշազադեն բացասաբար է վերաբերվում Թեհրանի և Երևանի՝ քույր քաղաքներ դառնալուն։ Այս մասին վերջինս խոսել է լրագրողների հետ զրույցում։
Փաշազադեն հայտարարել է, որ Իրանը մեծ սխալ է թույլ տալիս իսլամի պատմության մեջ, և դա աններելի է․ «Մենք նրանց եղբայրներ էինք անվանում, սակայն համոզվեցինք, որ նրանք ունեն այլ եղբայրներ, և մենք օտար ենք»,-նշել է նա։
Հոգևոր առաջնորդը նշել է՝ որպես շեյխ կողմ է բոլոր պետությունների հետ նորմալ հարաբերություններին՝ հույս հայտնելով, որ Իրանը կհասկանա իր սխալը․ «Իրանը չպետք է քայլեր ձեռնարկի Ադրբեջանի դեմ»,-ասել է Փաշազադեն։
--00—ՅՄ