ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆՎԱՐԻ 25, 24News
ՀՀ ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ գլխավոր քարտուղարին։ Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան իր էջում․
«Ներկայացրի Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման արդյունքում Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամը։ Համաձայնեցինք, որ ԵԽ մոնիտորինգային մարմինները պետք է անարգել մուտք ունենան ԵԽ գոտում գտնվող ցանկացած տարածք։ Կոչ արեցի մեծացնել ճնշումը Ադրբեջանի վրա՝ միջանցնքն անհապաղ բացելու համար»,-գրել է նա։
--00—ԶՀ