ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 4, 24News
«Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ փետրվարի 4-ին տեղի է ունեցել Արցախում գործող ՀԿ-ների համաժողով, գրում է «Արմենպրես»-ը:
Ըստ աղբյուրի՝ քննարկումների օրակարգում Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու հասարակական կազմակերպությունների անելիքներն էին:
Նախաձեռնության հեղինակ, «Ռազմավարական հետազոտությունների անկախ կենտրոն»-ի ղեկավար Ղարիբ Բաբայանի խոսքով՝ այսօր, առավել քան երբևէ, հասարակական կազմակերպությունների ակտիվություն է պահանջվում:
«Պետք է քննարկել առաջնահերթությունները, հստակեցնել անելիքները և գործել»,-ասել է նա՝ համոզմունք հայտնելով, որ բոլորի ջանքերը պետք է ուղղորդվեն համընդհանուր նպատակի համար:
Առաջարկվել է ստեղծել միասնական հարթակ, որը թույլ կտա քննարկումներն իրականացնել առավել արդյունավետ:
Արցախյան հասարակական կազմակերպությունների ղեկավարները պայմանավորվել են առաջիկա օրերին ներկայացնել նախագծեր, որոնցում պետք է հստակեցվեն անելիքները:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում:
--00—ԼՄ