Իսրայելում բողոքի բազմահազարանոց ակցիաներ են անցկացվում

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News

Screenshot 2023-02-13 163012

Տասնյակ հազարավոր իսրայելցիներ Երուսաղեմում և Թել Ավիվում փողոց են դուրս եկել ընդդեմ վարչապետ Բենյամին Նեթանյահուի կառավարության կողմից առաջարկված երկրի իրավական համակարգի բարեփոխման օրինագծի՝ Քնեսեթում առաջին ընթերցման նախօրյակին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը հաղորդում է, որ ամբողջ երկրում անցկացվում Է զանգվածային գործադուլ, որին, ԶԼՄ-ների գնահատումներով, մասնակցում է մինչև մեկ միլիոն մարդ։

Նշվում է, որ բազմահազարանոց բողոք Է սկսվել այսօր առավոտյան՝ Իսրայելի խորհրդարանի օրենսդրական հանձնաժողովի կողմից Նեթանյահուի կառավարության նոր դատական բարեփոխման շուրջ քվեարկության նախօրեին:

Դատական բարեփոխումն առաջին ընթերցման քննարկվելու է փետրվարի 14-ին:

--00—ՅՄ