ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Թուրքական պետական «TRT Haber» հեռուստաընկերության ուղիղ եթերով ելույթ է ունեցել Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն։ Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Խոսելով երկրաշարժից տուժած շրջաններից՝ ասել է․ «Ասում են, թե այլևս ապրանքներ ուղարկել պետք չէ։ Ուզում եմ դիմել իմ սիրելի ժողովրդին։ Ձեռքի տակ ինչ ապրանքներ ունեք, ուղարկե՛ք, որովհետև այստեղ, այս շրջաններում միլիոնավոր մարդիկ կան, և նրանցից յուրաքանչյուրին սնունդ է պետք։ Ճիշտ է, ճաշարաններն աշխատում են, բայց վաղը մյուս օրն արդեն ճաշարանները մթերքի հարցում դժվարություններ կունենան»։
Սոյլուն նշել է, որ մոտ 300 հազար աշխատող կա այս պահին աղետի գոտում, և Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների վարչության (AFAD) կոորդինացմամբ են կատարվում աշխատանքները։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ