ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 13, 24News
Իրանագետ Վարդան Ոսկանյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․
«Բաքվի բարբարոսական վարչախումբն անհանգստացած է, որ Իրանում տոնական քայլերթերի ժամանակ հենց Ատրպատականի քաղաքներում և հատկապես Թավրիզում են հնչել հակաադրբեջանական կոչեր, և որ ես հանրայնացրել եմ այդ հանգամանքը տելեգրամյան իմ ալիքով։
Որքան էլ Բաքվի բռնապետական վարչախումբը փորձի, իբր, չտեսնելու տալ փաստերը և շարունակի խոսել Իրանում ինչ-որ «ադրբեջանական սփյուռքի» մասին, հենց ատրպատականցիներն են կազմում հանուն Իրանի փառքի և հզորության այժմ այդ վարչախմբի դեմ նաև քարոզչական տիրույթում աշխատող իրանցիների զգալի մասը»։
--00—ՍՊ