ԵՐԵՎԱՆ, ՀՈՒԼԻՍԻ 19, 24News
Ադրբեջանի Պետական սահմանային ծառայությունից տեղեկացրել են, որ վերջին օրերին կանխվել է Իրանից Ադրբեջան թմրանյութեր ներմուծելու փորձը: Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշվում է, որ սահմանապահները հետախուզական աշխատանքներ են իրականացնում` ուղղված պետական սահմանի անվտանգության պահպանմանը, և որ վերջին օրերին հայտնաբերված մաքսանենգ թմրանյութի զանգվածը կազմել է 28 կգ 390 գրամ:
--00—ԼՄ