ՌԴ-ի հետ քննարկել ենք ԵՄ դիտորդներին հրավիրելու պատճառները. մեր անվտանգային համակարգը չի աշխատել

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 14, 24News

Մենք պարբերաբար քննարկում ենք Մոսկվայի մեր գործընկերների հետ անվտանգային խնդիրների մասին և ներկայացնում ենք հայկական կողմի մոտեցումները։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցի ընթացքում նշեց ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Եթե մեզ ուղղված հարցադրումներ են լինում, թե ինչու ենք այս կամ այն այն քայլն արել, մենք, օրինակ բացատրում ենք, որ 2021 թ․-ին մայիսին և նոյեմբերին, 2022 թ,-ի սեպտեմբերին Հայաստանի տարածքները օկուպացվել են և այդ վտանգը շարունակում է մնալ։ Նշված սպառնալիքը չեզոքացնելու համար անհրաժեշտ են միջազգային որոշակի երաշխիքներ, ինչի ուղղաթյամբ էլ մենք աշխատում ենք», - հավելեց Գրիգորյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ