ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 15, 24News
Հայ-ադրբեջանական սահմանը դիտարկելու են նաև Գերմանիայից ժամանած 15 ոստիկաններ, ասել է Գերմանիայի կառավարության խոսնակ Շտեֆեն Հեբեշտրեյտը։ Փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն։
Եվրոպական տարբեր երկրներից մասնակցող ոստիկանների ընդհանուր թիվը կկազմի 100 մարդ։
«Նոր առաքելությունն անհրաժեշտ է, քանի որ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին իրավիճակը շարունակում է լարված մնալ», - հստակեցրել է Հեբեշտրեյտը՝ ճեպազրույցի ժամանակ։
Նշենք, որ ԵՄ դիտորդների առաքելությունը կսկսվի հաջորդ շաբաթ՝ փետրվարի 20-ին։
--00—ՍՊ