ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
ՄԱԿ-ի արդարադատության դատարանն արձանագրեց Ադրբեջան պետության պատասխանատվությունը Լաչինի միջանցքի փակման համար՝ ըստ էության, լուրջ չհամարելով միջանցքը «էկոակտիվիստների» կողմից փակելու հանգամանքը և հենց Ադրբեջանին պարտավորեցրեց բացել միջանցքը: Այս մասին այսօր կառավարության հերթական նիստի սկզբում հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Դատարանն արձանագրեց, որ 2022-ի դեկտեմբերի 12-ից Լաչինի միջանցքը փակ է` սա կարող է մեր հանրությանը տարօրինակ արձանագրում թվալ այն իմաստով, որ միջանցքի փակ լինելն ակնհայտ է բոլորիս համար։ Սակայն Ադրբեջանը բոլոր միջազգային ատյաններում պնդում էր, որ Լաչինի միջանցքը փակ չէ», - ընդգծեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ