ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News
ՄԱԿի-դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը։ Այս մասին այսօր կառավարության նիստի ընթացքուն հայտնեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ՄԱԿ-ի դատարանը հստակ արձանագրեց Լեռնային Ղարաբաղ միավորի գոյությունը՝ համաձայն 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության, ըստ այդմ՝ նաև տվյալ հայտարարության դրույթների առկայությունը: Լեռնային Ղարաբաղի և շփման գծի առկայության վերաբերյալ տրվեց միջազգային իրավական նշանակություն» - իր խոսքում նշեց Փաշինյանը։
--00—ԱՊ