69-ամյա վարորդը Mercedes-ով վրաերթի է ենթարկել 60-ամյա և 11-ամյա հետիոտներին

ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 23, 24News

1

Փետրվարի 22-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմանում Երևանի բնակիչ 69-ամյա Վոլոդյա Ք․-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կոմիտասի պողոտայի 56 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ 60-ամյա Սիրանույշ Բ.-ին և 11-ամյա Անի Հ-ին, գրում է shamshyan.com-ը։

Ըստ աղբյուրի՝ վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածներին՝ Սիրանույշ Բ․-ին տեղափոխել «Արմենիա» բժշկական կենտրոն, իսկ Անի Հ․-ին՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։ Վրաերթի փաստով նախաձեռնվել է վարույթ։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ԼՄ