ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 21, 24News
Ռուսաստանը միակողմանիորեն դադարեցնում է մասնակցությունը ռազմավարական հարձակողական սպառազինությունների մասին պայմանագրին-3 (ՌՀՍ-3)։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը , ՌԴ Դաշնային ժողովին ուղղված ուղերձում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա ընդգծել է, որ խոսքը ոչ թե պայմանագրից դուրս գալու, այլ միայն դրան մասնակցության կասեցման մասին է։
Այդ որոշումը նա հարկադրված է անվանել, այն ընդունվել է այն ֆոնին, որ միջուկային երկրները շարունակում են զարգացնել իրենց միջուկային սպառազինությունը և պահանջում են մուտք գործել ռուսական միջուկային օբյեկտներ։
ՌԴ նախագահը տեղեկություններ ունի Ուկրաինայի զինված ուժերի՝ ռուսական ռազմավարական ավիացիայի բազաներին հարվածներ հասցնելու փորձերին Արևմուտքի ներգրավվածության մասին։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ