ԵՐԵՎԱՆ, ՓԵՏՐՎԱՐԻ 27, 24News
Փաշինյանը պեռաշկիով և կուկուռուզով գերազանց աշխատում է իր էլեկտորատի հետ: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը։
Քոչարյանի համոզմամբ, Փաշինյանը համանման նկարներով հստակ ուղերձներ է հղում իր ընտրազանգվածին, ուզում է ասել, որ ինքը նրանցից մեկն է։ Քաղտեխնոլոգի կարծիքով, էլեկտորատը ողջունում է նմանատիպ վարքագիծը։
Ըստ Քոչարյանի՝ իրականում Փաշինյանն ու նրա թիմակիցները ամեն օր կարկանդակ ու կուկուռուզ չեն ուտում և արդեն վաղուց շատ ավելի էլիտար կյանքով են ապրում։ Նրա պնդմամբ, Փաշինյանը նկարում միայն մեկ բացթողում էր թույլ տվել՝ թանկարժեք ժամացույցը։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ