ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 7, 24News
Հայաստանում առաքելություն գործարկելով՝ ԵՄ-ն փորձում է տեղ գրավել հետխորհրդային տարածքում՝ կատարելով «միջնորդի» դեր։ Այդ մասին «ՌԻԱ Նովոստիին» հայտնել է Եվրամիությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Կիրիլ Լոգվինովը։
Ըստ պաշտոնյայի՝ ԵՄ-ն ցանկանում է օգտվել ՌԴ միջնորդությամբ ձեռք բերված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման արդյունքից։
«Դրանում կա նաև հակառուսական բաղադրիչ՝ Մոսկվայի՝ որպես անվտանգության երաշխավորի պատմական դերը չեզոքացնելու ցանկություն։ Նույն մտադրություներն են առաջնորդում ԵՄ-ին Մոլդովայում»,-ասել է Կիրիլ Լոգվինովը։
--00—ԼՄ