Մաղթում եմ, որ մեր երկրում աղջիկներն ու կանայք ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 8, 24News

l_0x0wh_786x458z_1.jpeg

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը շնորհավորական ուղերձ է հղել Մարտի 8-ի կապակցությամբ։ 

«Սիրելի՛ կանայք, շնորհավորում եմ բոլորիս Մարտի 8-ի կապակցությամբ:

Առողջ ընտանիքի հիմքում առողջ մարդն է՝ թե՛ կին, թե՛ տղամարդ։

Վերադառնալով օրվա խորհրդին` մաղթում եմ, որ մեր երկրում աղջիկներն ու կանայք ունենան հավասար իրավունքներ և հնարավորություններ. ծնվելու իրավունք, կրթության իրավունք, առողջ լինելու, երազելու, տաղանդն օգտագործելու իրավունք ու հնարավորություններ...

Պետությունն ու հասարակությունը պետք է երաշխավորեն այդ իրավունքներն ու հնարավորությունները` ստեղծելով բարենպաստ, աջակցող, անվտանգ միջավայր՝ թե՛ կանանց, թե՛ տղամարդկանց ամբողջական պոտենցիալն իրացնելու համար։

Հո՛գ տարեք ձեր մասին»,- նշված է Ավանեսյանի ուղերձում։

--00—ԶՀ