ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 9, 24News
Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Գլաձոր բնակավայրում մարտի 10-ի ժամը 11։00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում անցկացվելու է «Ազդարարում, տարահանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում փորձարկվելու է բնակավայրի էլեկտրական շչակը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
Ծառայությունը տեղի բնակիչներին խնդրում է չանհանգստանալ։
--00—ՅՄ