Արևմուտքից ռագատկի քա՞ր ենք սպասում, որ հրաժարվում ենք ՀԱՊԿ զորախաղերից. Վովա Վարդանով

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 10, 24News

Արևմուտքից ռագատկի քա՞ր ենք սպասում, որ հրաժարվում ենք ՀԱՊԿ զորախաղերից: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց «ՈՄԱ» լեռնահրաձգային գումարտակի հրամանատար Վովա Վարդանովը։ Վարդանովի համոզմամբ, Հայաստանը կարևոր զենքի տեսակից է զրկվում, երբ հրաժարվում է ՀԱՊԿ աջակցությունից։

Ըստ նրա՝ մեր դիվանագիտությունը ճկուն չէ, քանի որ չեն կարողանում հնարավորությունները օգտագործել։ Վարդանովը կարծում է, որ կարելի էր զորավարժությունը նշանակել, օրինակ՝ Ջերմուկում և դրա դիմաց ինչ-որ մի բան կորզել կառույցից և անդամ երկրներից։

Մանրամասները՝ տեսանյութում։

--00—ԱՊ