ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 17, 24News
Տավուշի համայնքային ոստիկաններն ապօրինի զենք-զինամթերք հայտնաբերելու ուղղությամբ հերթական ստուգայցերն են իրականացրել: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Մարտի 14-ին նրանք այցելել են Բերդ քաղաքի մի բնակչի առանձնատուն. նա Որսորդմիության անդամ է: Հայտնաբերվել են պայթուցիչով նռնակ, սվին-դանակ, տարբեր տրամաչափի և հրազենների մի քանի տասնյակ փամփուշտ։
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
--00—ՅՄ