ԵՐԵՎԱՆ, ՕԳՈՍՏՈՍԻ 31, 24News
2020 թ. օգոստոսի 31-ին՝ ժամը 02։00-ի սահմաններում, Բերդ համայնքի Վերին Կարմիր Աղբյուր բնակավայրի 9-րդ փողոցի 2-րդ փակուղու առանձնատներից մեկի մոտ, կենցաղային հարցերի շուրջ առաջացած վիճաբանության ժամանակ, Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ՝ ձեռքերով և ոտքերով բազմաթիվ հարվածներ է հասցրել Բերդ քաղաքի 39-ամյա բնակչի գլխի և մարմնի տարբեր մասերին, որի հետևանքով ստացած կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներից վերջինիս տեղում մահացել է։
Դեպքի փաստով ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Բերդի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասի հատկանիշներով:
Երևան քաղաքի 35-ամյա բնակիչը ձերբակալվել է՝ 39-ամյա տղամարդու սպանության կասկածանքով։
Նախաքննությունը շարունակվում է։
--00—ԼՄ