ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ընդերքօգտագործման ապօրինի դեպքերի հայտնաբերման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խումբ ստեղծելու մասին որոշում է ստորագրել։
Միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավարին հանձնարարվել է եռամսյա պարբերականությամբ Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ ներկայացնել տեղեկատվություն աշխատանքային խմբի կատարած աշխատանքների իրականացման ընթացքի մասին։
Աշխատանքային խմբի ղեկավար է նշանակվել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի` ընդերքօգտագործման ոլորտը համակարգող տեղակալը։
Խմբում կլինեն նաև ՊԵԿ փոխնախագահը, Շրջակա միջավայրի փոխնախարարը, ԱԱԾ աշխատակից և այլք։
--00—ԼՄ