ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News
Ուժի մեջ է մտել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ պետությունների տարածքներում հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ժամանակավոր տեղաբաշխման հետ կապված գործերով իրավասության և իրավական օգնության ցուցաբերման հարցերի շուրջ համաձայնագիրը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշվում է ՀԱՊԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:
«Միջազգային պայմանագիրը վավերացվել է Բելառուսի Հանրապետությունում, Ղրղզստանի Հանրապետությունում, Ռուսաստանի Դաշնությունում և Տաջիկստանի Հանրապետությունում և 21-րդ հոդվածին համապատասխան՝ հիշյալ պետությունների համար ուժի մեջ է մտել 2023 թվականի մարտի 24-ին», - ասված է տեքստում։ Մամուլի ծառայությունում հիշեցրել են, որ համաձայնագիրը ՀԱՊԿ անդամներն ստորագրել են 2021 թվականի սեպտեմբերի 16-ին Դուշանբեում։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ