ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News
2020-ի պատերազմին Իրանը չարեց այն, ինչ կարող էր, հիմա փորձում է իր վերջնական խոսքն ասել։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց Կարպիս Փաշոյանի հետ» հաղորդման եթերում նշեց արևելագետ, միջազգային հարաբերությունների մասնագետ Գոռ Գևորգյանը։
Գևորգյանի համոզմամբ, փոփոխվող աշխարհում, բարդ և պայթյունավտանգ միջազգային հարաբերությունների պայմաններում Հայաստանը պետք է հասկանա իր նպատակը, պետք է հստակ շեշտադրի իր դիրքորոշումն ու անելիքները։ Ըստ արևելագետի՝ այլապես փոքր ու խոցելի այս երկիրը չի կարողանա դիմագրավել իր առջև ծառացած մարտահրավերներին։
Գևորգյանի կարծիքով, ներկայումս Ադրբեջանը շտապում է արագ լուծել իր բոլոր հարցերը, քանի որ սա նրա համար պատմության մեջ ամենանպաստավոր ժամանակաշրջանն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
--00—ԱՊ