ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 26, 24News
Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքում անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի հայտարարության խախտում է։ Այս մասին թվիթերի իր էջում գրել է Գերմանիայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Միխայիլ Ռոտը։
«Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղ տանող միակ ճանապարհին անցակետի տեղադրումը 2020 թվականի հրադադարի համաձայնության խախտում է։ ԵՄ-ն ու ԱՄՆ-ն պետք է ավելին անեն տարածաշրջանում խաղաղության և կայունության համար»,-գրել է նա։
--00—ՅՄ