Բայդենը մայիսին կայցելի Պապուա Նոր Գվինեա

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 29, 24News

1109903

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մայիսին կայցելի Պապուա Նոր Գվինեա, որտեղ կհանդիպի Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի պետությունների ղեկավարների հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Agence France-Presse (AFP) գործակալությունը՝ հղում անելով Պապուա Նոր Գվինեայի արտաքին գործերի նախարար Ջասթին Տկաչենկոյի հայտարարությանը։

Գործակալության տվյալներով՝ Բայդենը այցի ընթացքում կհանդիպի 18 առաջնորդների հետ՝ ակտիվացնելու դիվանագիտությունը տարածաշրջանում։

--00—ՅՄ