ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 16, 24News
Մայիսի 16-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ն առանձին շրջաններում, 20-21-ը շրջանների զգալի մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Մայիսի 18-19-ն առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, մայիսի 18-21-ը՝ նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 16-18-ի ցերեկն աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով, 17-18-ի գիշերը՝ 7-9 աստիճանով։
Երևան քաղաքում
Մայիսի 16-ի ցերեկը, 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մայիսի 18-19-ը հնարավոր է, 20-21-ը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 13-15 մ/վ արագությամբ։
Երևան քաղաքի մայիսի 17-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
· Օդի առավելագույն ջերմաստիճան` 32.30C (1962 թ.)
· Օդի նվազագույն ջերմաստիճան` 6.70C (1960 թ.)
· Օդի միջին օրական ջերմաստիճան` 16.90C
--00—ՅՄ