ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 13, 24News
ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հնարավոր տեղափոխությունը «Ալ-Հիլալ» գտնվում է Սաուդյան Արաբիայի իշխանությունների վերահսկողության ներքո, հայտնում է Mundo Deportivo-ն, փոխանցում է Armsport.am-ը։
Ըստ պարբերականի՝ ակումբի ներկայացուցիչները ոչ պաշտոնական զրույցներում շեշտում են, որ արգենտինացու հետ պայմանագիրը դեռ ստորագրված չէ, և բանավոր համաձայնություն չկա։ «Ալ-Հիլալը» փորձում է բանակցել հարձակվողի ներկայացուցիչների հետ, սակայն հաստատում է Մեսսիի հոր ու գործակալ Խորխեի խոսքերը, ով ավելի վաղ ասել էր, որ գործարքի պայմանները դեռ համաձայնեցված չեն։ Ռիադի թիմի համար Մեսսիի հետ պայմանագիր կնքելն առաջնային տարբերակ է։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ