ԵՐԵՎԱՆ, ՄԱՅԻՍԻ 29, 24News
ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 29-ին հրամանագրեր է ստորագրել:
Այսպես, Սերգեյ Մեղրյանը նշանակվել է Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավոր, Ելիզավետա Դանիելյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի կոռուպցիոն հանցագործությունների քննության դատական կազմի դատավոր, իսկ Լիզա Գրիգորյանը՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր:
--00—ՍՊ