ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 5, 24News
Զլատան Իբրահիմովիչը հայտարարել է կարիերան ավարտելու մասին։ Այս մասին 41-ամյա շվեդը հայտարարել է Ա Սերիայի Միլան-Վերոնա (3:1) խաղից հետո, փոխանցում է Armsport.am-ը։
«Ինձ համար դժվար է շնչել, բայց ամեն ինչ լավ է։ Այնքան հիշողություններ «Սան Սիրոյում»… Սկզբում այն ինձ սեր տվեց, իսկ հետո երջանկություն։
Շնորհակալ եմ ընտանիքիս համբերության համար։ Շնորհակալ եմ իմ երկրորդ ընտանիքին՝ խաղացողներին, մարզչին, անձնակազմին, ղեկավարներին։ Ի վերջո, իմ սրտի խորքից ուզում եմ շնորհակալություն հայտնել երկրպագուներին։
Ժամանակն է հրաժեշտ տալ ֆուտբոլին, բայց ոչ ձեզ»,- ասել է «Միլանի» հարձակվողը։
Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
--00—ՅՄ