ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 7, 24News
Մ-2 ավտոճանապարհի Կապան-Քաջարան հատվածի 12-13 կմ-ին՝ տեղանքի առավել վտանգավոր հատվածներում, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ծառայողները հունիսի 7-ի ժամը 10:00-ից իրականացնելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։
--00—ՅՄ