ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 9, 24News
Հունիսի 8-ին Ինդոնեզիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Սերոբ Բեջանյանը հավատարմագրերը հանձնեց Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։
Պաշտոնական արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում Սերոբ Բեջանյանը գործընկերոջը հանգամանորեն ներկայացրեց Հարավային Կովկասի տարածաշրջանում տեղի ունեցող զարգացումները։ Կողմերը քննարկեցին Հայաստան-ԱՍԵԱՆ հարաբերությունների զարգացման հեռանկարները։
--00—ՅՄ