ԿԲ-ն 2023 թվականին 6.9 տոկոս տնտեսական աճ է ակնկալում Հայաստանում

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 13, 24news

Մարտին-Գալստյան-1024x576

Կենտրոնական բանկը 2023 թվականի համար 6․9 տոկոս տնտեսական աճ է կանխատեսում Հայաստանում։ Գնաճը տարվա ընթացքում կկայունանա 4 տոկոսի սահմաններում։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասուլիսի ժամանակ այս մասին նշեց Հայաստանի կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը:

ԿԲ-ն հունիսի 13-ին 0.25 կետով արդեն նվազեցրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը` հասցնելով 10.5 տոկոսի:

«Տնտեսական աճի դանդաղ տեմպերը Հայաստանում և գործընկեր երկրներում պահպանվում են 2023 թ. երկրորդ եռամսյակում, և 12-ամսյա գնաճի նվազումը շարունակվում է պահպանվել, սակայն կոշտ գներով աչքի ընկնող ապրանքների և ծառայությունների գները դեռ շարունակում են պահպանվել բարձր մակարդակներում: Ուստի գործընկեր երկրների ԿԲ-ները կշարունակեն վարել զսպող դրամավարկային քաղաքականություն»,- ավելացրեց ԿԲ նախագահը:

Ըստ նրա` ապրանքահումքային շուկաներում պահանջարկի նվազումը շարունակում է նպաստել ՀՀ-ում գնանկմանը։ Արդյունքում համաշխարհային շուկաների գնաճային ճնշումները ՀՀ շուկաների վրա էականորեն թուլանում են:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

--00—ՅՄ