Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը փակ է. Արցախի ՆԳՆ

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 16, 24news

170706

Երեկ տեղացած հորդառատ անձրևը ողողել է Մարտունու շրջանի Բերդաշեն-Աշան ճանապարհահատվածը, այն լցրել ջրաբերուկներով, ինչն էլ խոչընդոտ է հանդիսացել ավտոմեքենաների երթևեկության և մարդկանց տեղաշարժի համար: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՆԳՆ-ից։

Հերհեր-Ծովատեղ հատվածում նույնպես հողն ու քարերը լցվել են ճանապարհի մեջ։

Նշված վայրերում ճանապարհների մաքրման աշխատանքներ են իրականացվում։

--00—ՅՄ