Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը վաղն է․ ստեղծվել է թաղման հանձնաժողով

ԵՐԵՎԱՆ, ՀՈՒՆԻՍԻ 22, 24News

80608ba2-ce72-46f0-8dbf-b3cf7eedeb61.jpg

Ստեղծվել է ԱԺ պատգամավոր Վիգեն Խաչատրյանի թաղման հանձնաժողով։ Այն կգլխավորի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Հանձնաժողովի կազմում կլինեն նաև կառավարության ներկայացուցիչներ։

Վիգեն Խաչատրյանի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ հունիսի 23-ին, ժամը 17:00-ից, «Զոլեր» սգո սրահում: 

Վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա նույն վայրում՝ հունիսի 24-ին՝ ժամը 13:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ Երևանի կենտրոնական («Թոխմախ») գերեզմանատանը։

--00--ԶՀ